Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը չի հաստատել և չի հերքել լուրերը Արմավիրի քաղաքապետի թեկնածու Սևակ Մինասյանին ծեծի ենթարկելու մասին: Երևանում կայացած մամլո ասուլիսում ՀՀ ոստիկանության պետի տեղակալը հայտարարել է, որ այս պահի դրությամբ նա նման տեղեկատվություն չունի:
«Հարցը կներկայացվի ոստիկանությանը և եթե նման միջադեպ իրականում եղել է, ապա դեպքի առնչությամբ համապատասխան հանձնարարականներ կտրվեն»,-ասել է Արթուր Օսիկյանը:
Ըստ տարածված հաղորդագրությունների, Արմավիր քաղաքի քաղաքապետի թեկնածու Սևակ Մինասյանը հայտարարել է, որ նախօրեին, քաղաքապետի ընտրություններից հետո քաղաքում տեղի են ունեցել զանգվածային ձերբակալություններ, իսկ Մինասյանին ծեծի է ենթարկել Արմավիրի ոստիկանության պետը: