Սիրիայի Լաթաքիա քաղաքում ոստիկանության հետ տեղի ունեցած բախումների ժամանակ մահացել է 6 մարդ: Նախօրեին Սիրիայում կրկին տեղի են ունեցել հակակառավարական ակցիաներ: Հազարավոր մարդիկ դուրս են եկել Դերաա, Լաթաքիա, Թաֆաս քաղաքների փողոցներ և պահանջում են բարեփոխումներ: Ցուցարարները հրկիզել են իշխող «Բաաս» կուսակցության գրասենյակները, ոստիկանության բաժանմունքները:
Amnesty International միջազգային իրավապահ կազմակերպության տվյալներով, անցած շաբաթ Սիրիայում տեղի ունեցած զանգվածային հուզումների արդյունքում մահացել է 55 մարդ, հաղորդում է ՌԲԿ-ն:
Մարտի 20-ին Դարաա քաղաքում տեղի է ունեցել ամենախոշոր բողոքի ակցիան, որը ցրվել է ոստիկանների կողմից: Եղել են սպանվածներ, որոնց շարքում` անչափահասներ: Ցուցարարները պահանջում են չեղյալ հայտարարել Սիրիայում արտակարգ դրությունը, լուծարել կառավարությունը: Հնչում են նաև հեղափոխության կոչեր: