28 մարտի 2011 - 14:32 AMT
Ռուսաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կերժակովը Հայաստանի հավաքականի հետ խաղում կոտրել է ձեռքը

Մարտի 26-ին Ալեքսանդր Կերժակովը մեկնարկային կազմում հանդես է եկել Հայաստան-Ռուսաստան խաղում, որն ավարտվել է ոչ ոքի: Հանդիպման ընթացքում Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվողը ստացել է ձեռքի վնասվածք, և 78-րդ րոպեում նրան փոխարինել է Պավել Պոգրեբնյակը:

Հարձակվողը հետազոտում է անցել Դոհայում, որտեղ բժիշկները հաստատել են նախնական ախտորոշումը` աջ դաստակի 4-րդ նախադաստակային ոսկորի փակ կոտրվածք: Բարդությունների բացակայության դեպքում վերականգնումը կազմում է շուրջ երեք շաբաթ, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Այսպիսով, հարձակվողը մարտի 29-ին չի մասնակցելու Քաթարի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը և բաց է թողնելու Ռուսաստանի առաջնության մի քանի տուրեր: