Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն ընդունել է Հայաստանում դասական երաժշտության բնագավառում շնորհալի երիտասարդների ուսուցմանն ու միջազգային փոխհամագործակցությանը աջակցություն ցուցաբերող Գերմանիայի միջազգային երաժշտական երիտասարդական ակադեմիայի և Բեռլինի EUROCON հասարակական կազմակերպության «Կամերտոն» ծրագրի պատասխանատուներ` «Կամերտոն» կազմակերպության ղեկավար (Բեռլին) Լյուդմիլա ֆոն Բերգին, Գերմանիայի միջազգային երաժշտական երիտասարդական ակադեմիայի տնօրեն Կլաուդիա Ռոյտերին և «Կամերտոն» կազմակերպության երևանյան ներկայացուցիչ/ Հայաստան/ Հասմիկ Հակոբյանին:
Փոխնախարարը «Կամերտոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Լյուդմիլա Ֆոն Բերգին է հանձնել ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալը: Նախարարության բարձրագույն պարգևին վերջինս արժանացել է գեղարվեստական կրթության ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև արտերկրում հայ շնորհալի երեխաների մասնագիտական կատարելագործմանն աջակցելու համար: