Երևանում շարունակվում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, հանրահավաքում արդեն ելույթ է ունեցել Հայոց Համազգային Շարժման (ՀՀՇ) նախագահ Արամ Մանուկյանը: Նա շնորհավորել է հայ կանանց մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Մանուկյանը նշել է, որ լրանում է Սերժ Սարգսյանի նախագահության 3 տարին: Նա նշել է նաև, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչները Հայաստանի ավելի քան 80 գյուղ են այցելել, որոնց բնակչությունը բացահայտ սատարում է ՀԱԿ-ին: ՀՀՇ ներկայացուցիչը հայտնել է նաև, որ ՀԱԿ-ի ցույցը լուսաբանում են ոչ միայն հայկական լրատվամիջոցները, այլև վրացական հեռուստաընկերությունները: Ինչպես հաղորդել է Մանուկյանը, ԱՄՆ-ում ՀԱԿ-ի ներկայացուցչությունն իր համերաշխությունն է արտահայտում ՀԱԿ-ի հանրահավաքի մասնակիցներին:
Ցույցի ժամանակ ելույթ է ունեցել նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքը հիմնականում նվիրված էր Հայաստան ներկրվող ռուսական գազի սակագնի հարցին: