8 ապրիլի 2011 - 19:54 AMT
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն այցելել է Օշականի հուշահամալիր

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն այցելել է Օշականի հուշահամալիր: Նա ծանոթացել է 1827թ. Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հիշատակին նվիրված հուշահամալիրի վերականգնման աշխատանքներին, որի նախաձեռնողն ինքը` դեսպանն է: Աշխատանքների ընթացքը դեսպանին ներկայացրեց հայ-ռուսական բարեգործական «Պատվի գործ» կազմակերպության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը: Դեսպանը Օշականի հուշահամալիրն անվանեց հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության խորհրդանիշերից մեկը:

Անդրանիկ Նիկողոսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին` հուշահամալիրի բարեկարգման ընթացքում ցուցաբերած աջակցության համար:

Մեր օրերում Օշականի հուշահամալիրը հայտնվել է անմխիթար վիճակում: «Օշականի հուշահամալիրի վերածնունդ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է դրան նոր շունչ հաղորդել: Սա «Պատվի գործ» կազմակերպության երկրորդ լայնամաշտաբ ծրագիրն է:

Օշականի հուշահամալիրի հանդիսավոր բացման արարողության օրվա մասին կհայտնվի մոտակա օրերին, հաղորդում է «Օշականի հուշահամալիրի վերածնունդ» նախագծի մամուլի կենտրոնի ղեկավար Աշոտ Պողոսյանը: