8 ապրիլի 2011 - 20:00 AMT
Ազատության հրապարակում մարդիկ սպասում են ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին

Հայ Ազգային Կոնգրեսի կազմակերպած հանրահավաքի մասնակիցները Ազատության հրապարակում սպասում են ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին:

Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Ազատության հրապարակից, հիմա հրապարակ է բերվում համապատասխան տեխնիկա, որի տեղադրումից հետո կվերսկսվի ընդդիմության հանրահավաքը:

Նշենք, որ կարճատև բանակցություններից հետո ոստիկանները թույլատրեցին ՀԱԿ-ի կողմնակիցներին մուտք գործել Ազատության հրապարակ: