Ապրիլի 11-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին, հաղորդում է Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: Ողջունելով հյուրին` նախարար Հ.Հակոբյանը ծանոթացրեց ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությանն ու իրականացվող ծրագրերին:
Հ.Հակոբյանը ներկայացրեց նաև վիրահայությանը հուզող հարցերը, որոնցով Վրաստանի հայերը հաճախ դիմում են ՀՀ սփյուռքի նախարարությանը:
Դեսպան Թ.Շարմանաշվիլիին խնդրեց աջակցել Թբիլիսիում կայանալիք գործարարների հավաքին, որի ժամանակ քննարկվելու են Սամցխե-Ջավախքի նահանգում իրականացվելիք ներդրումային ծրագրերը:
Կողմերը կարծիքներ փոխանակեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: