Հրապարակվել է Մինսկի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների նախնական ցուցակը: Ցուցակը հրապարակել է «Կոմսոմոլսկայա պրավդան Բելառուսում» թերթը: Ցուցակում 23 մարդ կա: Որոշ դեպքերում հայտնի են միայն մարդկանց ազգանուններն ու անվան ու հայրանվան առաջին տառերը: Պարբերականը նշում է, որ ցուցակը գրված է ձեռքով և կարող են լինել սխալներ:
Տուժածների նախնական ցուցակում գրանցված է Սաբոտյան ՄարգարիտՄիխայիլի` 1941թ. ծնված:
Ավելի վաղ Բելառուսի ՍՏՎ հեռուստատեսությունը հայտնել էր, որ «Օկտյաբրսկայա» մետրոյի կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 7 մարդ է զոհվել, 50-ը տուժել են: Միևնույն ժամանակ աղբյուրն իրավապահ մարմիններում հայտնել է, որ զոհվել է 5 մարդ:
Մինսկի ժամանակով մոտ 18:00-ին «Օկտյաբրսկայա» մետրոյի կայարանում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես պատմում են ականատեսները, արյունոտ մարդիկ էին դուրս գալիս դեպի մետրո տանող ստորգետնյա անցումից, թանձր ծուխ էր դուրս գալիս: