18 ապրիլի 2011 - 15:51 AMT
Ամբրուազ Դյուպո. Ֆրանսիան ուշադիր հետևում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

Ֆրանսիան հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, այդ մասին երկուշաբթի Ադրբեջանի միլի մեջլիսի նախագահ Օկտայ Ասադովի հետ հանդիպմանը Բաքվում ասել է Ֆրանսիայի Սենատի ֆրանս-կովկասյան բարեկամության խմբի նախագահ Ամբրուազ Դյուպոն:

Ըստ սենատորի, մեկ շաբաթ առաջ նա հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեի հետ և հետաքրքրվել է բանակցությունների ընթացքով: «Ֆրանսիան, լինելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, ուշադիր հետևում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»,-ասել է Դյուպոն:

Իր հերթին Ասադովը նշել է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը ինտեգրումն է եվրո-ատլանտյան տարածքին և այդ տեսակետից հարաբերությունների զարգացումը Ֆրանսիայի հետ կարևոր է, հաղորդում է «Թրենդը»: