Ապրիլի 20-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի գավաթի «Բանանց»-«Միկա» պատասխան կիսաեզրափակիչ խաղը: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 16:00-ին:
Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունում, այդ խաղի գլխավոր մրցավարը կլինի Արման Ամիրխանյանը: Նրան կօգնեն Արթուր Մուրադյանն ու Վանիկ Սիմոնյանը: Չորրորդ մրցավարն է Գևորգ Եղոյանը, խաղի տեսուչն է Գևորգ Հովհաննիսյանը:
Այդ թիմերի առաջին խաղում շատ գոլեր են խփվել, սակայն թիմերը բաժանվել են 3:3 հաշվով: