Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի նախագահ Հայկազուն Ալվրցյանը գտնում է, որ Վրաստանը հոգեբանորեն պատրաստ չէ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Երբ Վրաստանի քննարկման է դրվել Եղեռնի ճանաչման հարցը խորհրդարանում, ադրբեջանական խմբակցությունը շատ ավելի վստահ է իրեն զգացել իր հակահայկական կեցվածքով, ինչն ուղղակիորեն համընկել է վրաց պատգամավորական կորպուսի տրամադրվածության հետ», -ապրիլի 19-ին լրագրողներին է ասել Հայկազուն Ալվրցյանը: Նա գտնում է, որ Վրաստանը վարում է հակահայկական քաղաքականություն, և հավելել է, որ Թուրքիայի հետ ռազմաքաղաքական հարցերն ավելի կարևոր են Վրաստանի համար, քան պատմական իրողությունը, իսկ հակահայկական կեցվածքը պետական մարմինների կողմից ճիշտ է չի հնչեցվում, սակայն, փոխարենը, դա արվում է հասարակական վերնախավի կողմից: Ըստ Ալվրցյանի, «Վրաստանի կողմից Եղեռնի չճանաչելը նաև վրաց-թուրքական դաշինքի արդյունք է»:
Ալվրցյանը կարծում է, որ եթե խորհրդային ժամանակաշրջանում վրացիներն իրենց հակահայկական քաղաքականությունը սքողված էին վարում, ապա այժմ դա բացահայտ են անում: