23 փետրվարի 2001 - 21:45 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԵՐԵՔ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՑ ԵՎ ՈՉ ՄԵԿԸ
23.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը, հանդես գալով Միլի մեջլիսում, միանշանակ հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներց եւ ոչ մեկը չի համապատասխանում Ադրբեջանի շահերին:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը` վկայակոչելով ադրբեջանական գործակալությունները, Ալիեւը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը համաձայներ «ընդհանուր պետության» մոդելին, ապա կկորցներ վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Ադրբեջանի նախագահը դժգոհություն է հայտնել նաեւ միջնորդների այլ առաջարկների վերաբերյալ, ընդգծելով, որ դրանք չեն կարող լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմք: Ալիեւը հայտարարել է, որ երբեք չի ստորագրի Ադրբեջանի ազգային շահերին հակասող խաղաղ համաձայնագիր: Եթե հայտնվի որեւեէ կոնսենսուսային առաջարկ, ապա այն կներկայացվի հասարակության քննարկմանը, ասել է Ադրբեջանի նախագահը: --0--