Ապրիլի 23-ին Կարսում տեղի է ունենցել բողոքի ակցիա «Հումանիզմի հուշարձանը» հանելու դեմ: Այդ մասին հայտարարել է Կարսի նախկին քաղաքապետ Նայիֆ Ալիբեյօղլուն, որը եղել է հուշարձանի նախաձեռնողը:
Նա նշել է, որ վարչապետ Էրդողանը հուշարձանը հանելու իր հանձնարարությամբ նպաստել է նրան, որ Կարսի մասին իմացել են ողջ աշխարհում: «Այս շրջանում եղել են Կարսի հուշարձանի մասին 5000 հրապարակումներ: Մեր քաղաք են այցելում տեղի և արտասահմանյան զբոսաշրջիկներ: Հուշարձանի շինարարության ավարտից հետո մենք նախատեսել ենք կառուցել արհեստական ջրվեժ, ճոպանուղի և ռեստորաններ»,- ասել է Կարսի նախկին քաղաքապետը:
Հուշարձանի հեղինակ Մեհմեդ Աքսոյը հայտարարել է, որ ապրիլի 23-ին Կարս են ժամանելու արվեստի 200 գործիչներ հուշարձանը հանելու դեմ բողոքի ակցիային միանալու համար, գրում է Haberler-ը: