Ապրիլի 2-ին Բաքվում Հանրային պալատի կողմից կազմակերպված չարտոնված ընդդիմության ակցիայի առնչությամբ մեղադրանք է ներկայացվել ևս 2 հոգու: Այդ մասին հայտարարել է Բաքվի դատախազի տեղակալ, քննչական խմբի ղեկավար Ֆազիլ Հասանալիևը: Ըստ նրա, արդյունքում ապացուցվել է ևս 2 հոգու մասնակցությունն այդ ակցիային:
Այսպիսով քրեակաան պատասխանատվության ենթարկվածների քանակը հասնում է 13-ի:
Ապրիլի 2-ի իրադարձությունների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի ՔՕ 233 և 315 հոդվածնորեվ՝ դիմադրություն իշխանության ներկայացուցչին կամ բռնության կիրառում նրա հանդեպ, հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: