29 ապրիլի 2011 - 14:49 AMT
Մայիսին Երևան կժամանեն Եվրախորհրդարանի նախագահն ու ԵՄ ներկայացուցիչը

Մայիսին Երևան կժամանեն Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը և ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ընդլայնման ու հարևանության քաղաքականության գծով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

«Իմ այցը լավ հնարավորություն է տալիս ոչ միայն գնահատել կատարված աշխատանքը, այլ նաև մտածել, թե ինչ բարեփոխումներ են հարկավոր ազատո ու արդար խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար, որոնք կհամապատասխանեն եվրոպական չափանիշներին»,-ասել է Ֆյուլեն:

Ինչպես ասել է եվրահանձնակատարը, շուտով ԵՄ-ն ու Հայաստանը հռչակագիր կստորագրեն, որով հայկական կողմը բարեփոխումները շարունակելու պատրաստակամություն կստանձնի, իսկ ԵՄ-ն կպարտավորվի աջակցել այդ գործընթացին: Ըստ Ֆյուլեի, հռչակագիրը լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանում ժողովրդավարության, ազատությունների ու մարդու իրավունքների ամրապնդման համար: