Մեծ Բրիտանիային անհանգստացնում են ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցող միջադեպերը և մարդկանց մահը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տված հարցազրույցում հայտնել է Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլը: նրա խոսքով, այդ միջադեպերը պետք է ահազանգ լինեն միջազգային հանրության համար, որպեսզի այն ակտիվ միջոցներ ձեռնարկի հակամարտության խաղաղ կարգավորման համար:
«Հակամարտության կողմերը պետք է հասկանան, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում հետևանքներն աղետալի կլինեն, և հենց այդ պատճառով կողմերը պետք է բազմապատկեն ջանքերը հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու համար»,- հայտնել է Բրայան Ֆոլը: