Մայիսի 11-ին` ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա 2011թ. Հայաստանի ֆուտբոլի Գավաթի խաղարկության եզրափակիչը: «Շիրակ» և «Միկա» թիմերի մրցավեճը կսպասարկի Իսպանիայի մրցավարական անձնակազմը` Դավիդ Ֆեռնանդես Բորբալանի գլխավորությամբ: Նրան կօգնեն Խեսուս Կալվո Գուադամուրոն և Էնրիկե Անդրես Սամպերը, հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: