5 մայիսի 2011 - 18:27 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ՀՀ կառավարությունը որոշել է մի փոքր օգնել Ցեղասպանությունը վերապրածներին` ընդամենը 25 հազ. դրամով

Հայաստանի կառավարությունը մայիսի 5-ին կայացած նիստում որոշում է ընդունել մինչև 1915 թվականը ծնվածներին, ներառյալ նաև Հայոց ցեղասպանությունը վերապրածներին ամսական 25 հազար դրամի չափով նյութական օգնություն տրամադրելու մասին: Այդ գումարը փոխանցվելու է ամսական կենսաթոշակի հետ միասին:

Նշենք, որ 2011 թվականի մարտ ամսվա դրությամբ նվազագույն սպառողական զամբյուղըՀայաստանում մարտին կազմել է 62 640 դրամ (շուրջ 170 դոլար), իսկ տարվա կտրվածքով 751 684 դրամ (գործակիցը 1,77): Ընդ որում, ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, պարենային զամբյուղի արժեքը ամսվա կտրվածքով կազմել է 35 390 դրամ (96 դոլար): Նվազագույն սպառողական զամբյուղը ներառում է սնդդամթերքի հետևյալ նորմերը մեկ օրվա կտրվածքով՝ 355 գ հացամթերք, 100 գ միս (տավար), 200 գ կաթ, 10 գ կաթնաշոռ, 20-ական գրամ կենդանական և բուսական յուղ, 10 գ մարգարին, 25 գ պանիր, 250 գ կարտոֆիլ, 300 գ այլ բանջարեղեն, 200 գ միրգ, 50 գ շաքար, կես ձու, 30 գ ձուկ:

ՖՈՏՈՇԱՐՔ