Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Հանրային ռադիո» ՓԲԸ-ն և շնորհավորել է աշխատակիցներին առաջին եթերի 85-ամյակի կապակցությամբ:
«Կարող եմ ասել, որ վերջի տարիներին արմատական փոփոխություններ են կատարվել, փոխվել է որակը, ծրագրերի բովանդակությունը, ռադիոն ավելի շատ է անդրադառնում մեր ռադիոլսողներին հուզող հարցերին: Այստեղ հաճախ խիստ քննադատության կարիք է լինում: Այդ քննադատությունը բավականին առողջ է և օգտակար»,-ասել է վարչապետը մայիսի 7-ին ուղիղ եթերում:
Ըստ վարչապետի, ռադիո նա հիմնականում լսում է ընդմիջմանը և ամեն անգամ նոր հաղորդումներ է բացահայտում իր համար: «Հանրային ռադիո» ՓԲԸ-ի գործադիր տնիօրեն Արմեն Ամիրյանը ծանոթացրել է վարչապետին տեղեկատվական կառույցի աշխատանքին՝ ներկայացնելով նոր մոտեցումները արդիական տեխնիկայի կիրառմամբ: