7 մայիսի 2011 - 12:12 AMT
Մայիսի 7-ից հանվում են Վերին Լարսը հատող ավտոտրանսպորտի երթեւեկության բոլոր սահմանափակումները

Մայիսի 7-ից վրաց-ռուսական Կազբեկի-Վերին Լարս մաքսային կետը հատող ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկության նկատմամբ հանվում են բոլոր սահմանափակումները` կապված բեռնատար եւ ուղեւորատար տրանսպորտային միջոցների չափերի եւ ուղեւորատարողունակության հետ:

Հիշեցնենք, որ բնակլիմայական պայմաններից ելնելով` մեծ տարողունակությամբ եւ կիսակցորդներով բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը անցակետով հնարավոր չէր իրականացնել եւ թույլատրված էր միայն թեթև մարդատար ավտոմեքենաների, մինչև 30 ուղևոր տարողունակությամբ ավտոմեքենաների և մինչև 10 տոննա տարողունակությամբ բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը:

Մաքսային կետն աշխատելու է պարբերաբար փոխվող միակողմանի երթեւեկությամբ` կախված Վրաստանի եւ Ռուսաստանի Դաշնության մաքսակետերում տրանսպորտային միջոցների գոյացած քանակից: Այս տեղեկատվությունը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը տրամադրել է Վրաստանի ճանապարհային ոստիկանությունը: