7 մայիսի 2011 - 12:36 AMT
Լևոն Արոնյան. Ես գոհ եմ, որ երկրորդ պարտիան Գրիշչուկի հետ արագ ավարտվեց և հանգստանալու ժամանակ կա

Ռուսաստանցի Ալեքսադնր Գրիշչուկը, մեկնաբանելով երկրորդ պարտիան Լևոն Արոնյանի հետ, ասել է, որ առաջնախաղում նա դիրքային առավելություն ուներ:

«Սակայն, Արոնյանը, որը սևերով էր խաղում, զարգացման առավելություն ուներ, որի հաշվին էլ ցանկանում էր ինչ-որ բան մտածել: Ինձ չհաջողվեց դրան խանգարել, դիրքերը հավասարվեցին և ոչ ոքի ստացվեց»,-մեջբերում է Գրիշչուկին sovsport.ru-ն:

Հայ գրոսմայստերը նշել է, որ սևերով խաղալիս միշտ ձգտում է ոչ ոքի ավարտել պարտիան: «Ես գոհ եմ, որ երկրորդ պարտիան Գրիշչուկի հետ արագ ավարտվեց և հանգստանալու և հաջորդ պարտիային պատրաստվելու ժամանակ կա»:

Քառորդ եզրափակչի առաջին պարտիաները շախմատիստներն ոչ ոքի ավարտեցին, իսկ երրորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 7-ին: