Մայիսի 15-ին մի խումբ երեխաներ Հայաստանից և Արցախից, որոնք մասնակցել են Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության կողմից կազմակերպված ճամբարին, 10-րդ ամենամյա գարնանային համերգի շրջանակներում համերգ կտան Նյու Յորքի հայ ավետարանչական եկեղեցում: Ինչպես հաղորդում է Armenian Reporter-ը, համերգին կմասնակցեն երգչուհի Նատալի Զաբել Արոյանը, դաշնակահար Հայկ Արսենյանը, ջութակահար Նազիկ Ճակարյանը, թավջութակահար Ալեքսանդր Նազարյանը, «Դոկտերս վան Լյուվենի» լարային և դաշնամուրի նվագախումբը:
Համերգը կազմակերպվում է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության կողմից: Սկսած 1992 թ-ից, այն կազմակերպում է 46-օրյա ճամբարներ Հայաստանի և Արցախի զանազան վայրերում և կրում է բարեգործական բնույթ: