13 մայիսի 2011 - 11:10 AMT
Գյումրի քաղաքում կրկին ինքնափլուզում է եղել, ինչի հետևանքով տուժածներին դուրս են բերել պատուհանից

Մայիսի 13-ին՝ ժամը 06.29-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի թիվ 122 տան առաստաղը ինքնափլուզվել է, ներսում կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը եվ օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ ինքնափլուզվել է հյուրասենյակի առաստաղը (մոտ 12 քմ մակերեսով), որի հետևանքով արգելափակվել է միակ ելքը: Փրկարարների կողմից պատուհանից դուրս են բերվել 1949թ.ին ծնված Ռուզաննա Հովակիմյանը , 1948թ.-ին ծնված Մարգո Նահապետյանը, 1945թ.-ին ծնված Սամվել և 1974թ.-ին ծնված Ռուդիկ Խաչքարյանները:

Փրկարարական աշխատանքներն ավարտվել են, տուժածներ չկան:

1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո Սպիտակ և Գյումրի քաղաքների շատ շենքեր մինչև այսօր գտնվում են աղետալի վիճակում, ինչի հետևանքով պարբերաբար դժբախտ պատահարներ են լինում: