Մայիսի 23-ից տեղի ունեցավ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստը: Նիստի ընթացքում Գործկոմը մերժեց «Արարատի» մարզիչ Արկադի Անդրիասյանին իր կողմից թույլ տված անվայել վարքագծի և ոչ մարզական պահվածքի համար ֆուտբոլում «անցանկալի անձ» հայտարարելու առաջարկը` բավարար համարելով Կարգապահական կոմիտեի կողմից սահմանված պատժամիջոցը` զրկել ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից 10 խաղով: Ապրիլի 23-ին Անդրիասյանը Հայաստանի առաջնության 6-րդ տուրի «Արարատ» - «Փյունիկ» հանդիպման ընդմիջման ժամանակ ծեծի էր ենթարկել ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանին:
Գործկոմի անդամները հաստատեցին ՀՖՖ իրավական և մշտական կոմիտեների կազմերը, ինչպես նաև ՀՖՖ Վեճերի լուծման պալատի կանոնակարգի նախագիծը:
Գործկոմի անդամների կողմից քննարկվեցին և հաստատվեցին փոփոխություններն ու լրացումները ՀՖՖ Կարգապահական, և Ֆուտբոլիստների Կարգավիճակային և տրանսֆերների կանոնակարգերում: Գործադիր մարմինը հաստատեց ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի կոմիտեների անդամների անկախությունը, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից: