24 մայիսի 2011 - 16:05 AMT
Հովհաննես Սահակյան. ՀՀ նախագահներից ոչ մեկը ոչ հայանպաստ համաձայնագիր չի կնքի ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) պատգամավոր Հովհաննես Սահակյանը չի հավատում, որ հայկական ղեկավարներից որևէ մեկը կարող է հայկական կողմի համար ոչ բարենպաստ համաձայնագիր կնքել ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ: «Դուք կարծում եք, որ Հայաստանի որևէ ղեկավար կարող է իր ստորագրությունը դնել հայկական կողմի համար ոչ բարենպաստ համաձայնագրի ներքո և դրանից հետո հայ կոչվել և բնակվել Հայաստանո՞ւմ»,- հայտնել է նա լրագրողներին Երևանում կայացած մամլո ասուլիսում: Այս կապակցությամբ նա հիշեցրել է, որ Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը կանգնած է եղել ղարաբաղյան պայքարի ակունքներում:

Ինչ վերաբերում է որոշ քաղաքական գործիչների հայտարարություններին Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման ահագնացող սպառնալիքի մասին, ապա Սահակյանն ընդգծել է, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, միշտ էլ պատերազմի վերսկսման վտանգ կա: