24 մայիսի 2011 - 17:24 AMT
ՀՀ օմբուդսմենը հուսով է, որ մարտի 1-ի գործով ձերբակալվածները շուտով ազատ կարձակվեն

Այսօր Երևանում տեղի է ունեցել «Հարյուր հարց, հարյուր պատասխան» քննարկումը, որի կազմակերպիչն էր «Սիվիլիթաս» հիմնադրամը: Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, որը անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, հույս է հայտնել, որ մարտի 1-ի գործով ձերբակալված անձինք շուտով ազատ կարձակվեն: Ըստ Անդրեասյանի, նման քայլերը միշտ դրական արձագանք են գտնում հանրության շրջանում և կարող են դրական զարգացումների պատճառ դառնալ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է Ազգային ժողովին համաներում հայտարարել Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ: Նախագահի համաներման մասին առաջարկը հավանաբար ԱԺ-ում կքննարկվի մայիսի 25-ին: