26 մայիսի 2011 - 12:01 AMT
Հայաստանի խորհրդարանը վերջնականապես ընդունել է երկրի Ընտրական օրենսգրքում շտկումների փաթեթը

Հայաստանի խորհրդարանը երրորդ, վերջնական ընթերցմամբ ընդունել է Հայաստանի Ընտրական օրենսգրքում փոփոխությունների կատարելու օրենսդրական փաթեթը: Պատգամավորները 75 «կողմ», 14 «դեմ» ձայներով քվեարկել են փոփոխությունների ընդունման օգտին:

Ելույթ ունենալով խորհրդարանում որպես հիմնական զեկուցող` Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ փոփոխությունները երկար ճանապարհ են անցել և հիմա դրանք առավել հստակ են, ուստի կառավարությունը հանդես է գալիս դրանց ընդունման օգտին:

Իր հերթին, իրավական և պետական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Դավիթ Հարությունյանը նշել է, որ փոփոխությունների փաթեթում մտցվել են տեխնիկական փոփոխություններ:

«ԸՕ-ում փոփոխությունները կօգնեն զգալիորեն փոխել երկրում ընտրական մթնոլորտը, կբարձրացնեն հասարակության վստահությունը: Շտկումների ընդունումից հետո ընտրությունների անցկացումը կբարձրացվի որակական նոր մակարդակ: Կոչ եմ անում պատգամավորներին քվեարկել դրանց ընդունման համար»,- ասել է նա: