27 մայիսի 2011 - 12:24 AMT
ՀԲ-ն 2011-ի տվյալներով Հայաստանում կանխատեսում է գնաճի միանիշ ցուցանիշ

Տվյալ պահին Համաշխարհային բանկն աշխատում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և Ազգային վիճակագրական ծառայության հետ հանրապետության կանխատեսվող տնտեսական աճի ուղղությամբ: «Մենք կանխատեսում ենք, որ 2011-2012թթ. Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4-5 տոկոս»,- մայիսի 27-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին:

Ինչ վերաբերվում է գնաճին, ապա, նրա խոսքերով, Հայաստանի տնտեսության բաց լինելու պատճառով համաշխարհային գների միտումները չեն կարող չազդել երկրում գնաճի տատանումների վրա: «Մասնավորապես. եթե լուրջ ցնցումներ չլինեն համաշխարհային շուկաներում վառելանյութի և պարենամթերքի գների ուղղությամբ, բնակլիմայական պայմանները չեն ազդի գյուղատնտեսության վրա, ինչպես նաև գնաճի զսպմանն ուղղված կառավարության քայլերը հաշվի առնելով 2011-ին Հայաստանում կարձանագրվի միանիշ ցուցանիշ՝ 6-6.5 տոկոսի սահմաններում»,- ասել է նա: