27 մայիսի 2011 - 17:55 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հանրապետության օրվա առթիվ Հայաստանի նախագահը մեդալներ է շնորհել մի շարք ոլորտների ներկայացուցիչների

Մայիսի 27-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի, տնտեսության և առողջապահության ոլորտի ներկայացուցիչները պարգևատրվել են մեդալներով, ինչպես նաև պատվավոր կոչումներ ստացել: Պագևատրման արարողությունից հետո Հայաստանի նախագահը հայտնել է, որ պարգևատրվածները մեծ ավանդ են ներդրել Հայաստանի զարգացման մեջ:

«Ձեր նմանների շնորհիվ մենք մեզ ժամանակակից և առաջադեմ ենք համարում»,- ասել է ՀՀ նախագահը: Նա նկատել է, որ նրանց օրինակը կարող է ոգեշնչել մյուսներին և նպաստել պետության զարգացմանը: Այս համատեքստում Սերժ Սարգսյանը նշել է, որ փորձը ցույց է տալիս, որ իր գործին նվիրված մարդը շատ բան կարող է անել:

Պարգևատրվածների թվում էր նաև հայտնի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը, որին նախագահը պարգևատրել է Պատվո շքանշանով:

ՖՈՏՈՇԱՐՔ