27 մայիսի 2011 - 19:21 AMT
2010թ. Հայաստանում մթերվել է 16 մլրդ 789.1 մլն դրամի խաղող, որի դիմաց վճարվել է 16 մլրդ 740,7 մլն դրամ

2010 թվականին խաղող վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 16 մլրդ 789.1 մլն դրամի խաղող, որի դիմաց առ այսօր վճարվել է 16 մլրդ 740,7 մլն դրամ:

Ինչպես հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը, ներկայումս մնացել է չվճարված ընդամենը 39,5 մլն դրամ, որից 36 մլն դրամը` «Գրեյթ Վելլի» Հ/Ձ ՍՊԸ-ի, 1,5 մլն դրամը` «Արենի գինու» գործարան ՓԲԸ-ի, 2 մլն դրամը` «Արփա Ալկո» ՍՊԸ-ի կողմից:

Վերը նշված ձեռնարկությունների ղեկավարները հավաստիացրել են, որ մինչև սույն թվականի հունիսի 15-ը պարտքերը ամբողջությամբ կմարվեն` մասնավորապես «Գրեյթ Վելլի» Հ/ Ձ ՍՊԸ-ն պարտքը կմարի մինչև հունիսի 10-ը, «Արենի գինու» գործարան ՓԲԸ-ն և «Արփա Ալկո» ՍՊԸ-ն մինչև հունիսի 15-ը:

Դրա հետ մեկտեղ, նախորդ տարիներին մթերված բանջարեղենի և պտղի դիմաց հանրապետության վերամշակող ընկերությունները պարտքեր չունեն: