29 մայիսի 2011 - 18:01 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Կիևում նշում են Հայաստանի Առաջին Հանրապետության օրը

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ընթանում են Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումներ, հաղորդում է Analitika.at.ua կայքը: Կայքը նաև նշում է, որ Կիևի հայ երիտասարդության համակարգող Արայիկ Խաչատրյանի խոսքով, նախատեսվում է Կիևի երիտասարդական կազմակերպության նոր գործադիր խորհրդի ներկայացումը:

Մայիսի 28-ին հայ ժողովուրդը նշեց Առաջին Հանրապետության հռչակման 93-ամյակը: 1918 թվականի մայիսին հայ ժողովուրդը երկիր ներխուժած թուրք նվաճողների հանդեպ հաղթանակներ տարավ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում: Հենց այդ հաղթանակներն էլ հայ ժողովրդին թույլ տվեցին ստեղծել սեփական պետությունը:

ՖՈՏՈՇԱՐՔ