Հունիսի 3-ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի ճեմասրահում կայանալու է Մարինա Մամյանի գոբելեն աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը նվիրված է Շրջակա միջավայրի պաշպանության համաշխարհային օրվան և անցնելու է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:
Ցուցահանդեսը կազմակերպել է ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակը:
Շրջակա միջավայրի պաշպանության համաշխարհային օրը ՄԱԿ-ի անդամ պետությունների բնակչության համար միանալու ու իրենց և ապագա սերունդների համար ավելի մաքուր, կանաչ և պայծառ հեռանկար ստեղծելու օրն է: Ցուցահանդեսի բացմանը մասնակցելու են ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան, ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկո, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցներ, Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ: