Հայաստանի դատական համակարգն ամբողջությամբ կայացած չէ: Այդ մասին Երևանում ցմահ բանտարկյալների խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանում Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ավետիք Իշխանյանը: Նրա խոսքերով, 1991-ից ցմահ բանտարկյալի ոչ մի գործ չի վերանայվել:
«Ստացվում է այնպես, որ դատարանը կարող է սխալ վճիռ կայացնել քաղբանտարկյալների նկատմամբ, իսկ ցմահ բանտարկյալների նկատմամբ` ոչ: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ մեր դատական համակարգն այնքան կատարյալ է, որ դատարանի որոշումը կարելի է չվերանայել»,- ասել է Իշխանյանը:
Նա նշել է, որ բոլոր զարգացած երկրներում ցմահ բանտարկյալների դատական գործերը վերանայվում են, որի արդյունքում շատերին ազատ են արձակում: