Հայաստանում ցմահ բանտարկյալներն իրենց համար պահանջում են առանձին քրեակատարողական հիմնարկ: Այդ մասին Երևանում ցմահ բանտարկյալների խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորյան գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նրա խոսքերով, ցմահ բանտարկյալները չեն ցանկանում ենթարկվել «Նուբարաշեն» ՔԿՀ պետին:
Նա ուշադրություն է հրավիրել ցմահ բանտարկյալների սննդի, զբոսանքի և հարազատների հետ տեսակցության խնդիրների վրա: «ՀՀ օրենքի համաձայն նրանք ամեն օր մեկ ժամ զբոսանքի իրավունք ունեն, սակայն նրանք զրկված են այդ հնարավորությունից և շաբաթական 7 ժամվա փոխարեն ունեն շաբաթը 2 ժամ զբոսնելու իրավունք»,- ասել է Սաքունցը:
Նրա խոսքերով, ցմահ բանտարկյալները մեկուսացած են արտաքին աշխարհից և չունեն ոչ բջջային հեռախոս, ոչ ինտերնետից օգտվելու հնարավորություն: