Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Ալի Ջաֆարին վերջերս հայց է ներկայացրել երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Համենեին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ձերբակալության հետ կապված: Այդ մասին հաղորդել է Համենեի ներկայացուցիչ այաթոլա Աբդոլնաբի Նամազին:
Նրա խոսքերով, Համենեին հրաման է տվել ձերբակալել բոլոր նրանց, ովքեր առնչվում են հեղաշրջման փորձի հետ, բացառությամբ Ահմադինեժադի: Նա նշել է, որ Ահմադինեժադը նախազգուշացում է ստացել: «Լիովին հավանական է, որ նախագահի և Համենեի միջև դիմակայությունը կհանգեցնի Ահմադինեժադի հրաժարականին», ասել է Համենեի ներկայացուցիչը, հաղորդում է MIGnews. Com-ը:
Իրանում պետական դավաճանության համար սահմանվում է մահապատիժ: