3 հունիսի 2011 - 15:16 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Արմեն Աշոտյան. Հայաստանում բուհերը պետք է հասանելի լինեն բոլորի համար

Յուրաքանչյուր մարդ անկախ սոցիալական դրությունից պետք է բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն ունենա: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարի խոսքերով, հայ հասարակությանն ավելի շատ պետք է հետաքրքրի ոչ թե այն, թե ով է բուհ ընդունվում, այլ այն, թե ինչ մասնագետներ են ավարտում:

Նա կոչ է արել ԶԼՄ-ներին ուշադրություն դարձնել ընդունելության քննություններին և օգնել նախարարությանը պահպանել օբյեկտիվությունը և նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը: «Մեր կողմից ընդունված բուհ դիմելու համակարգը ցույց է տվել, որ մենք ճիշտ ուղիով ենք ընթանում»,- նշել է նախարարը:

Աշոտյանը հույս է հայտնել, որ շուտով «Beeline» ընկերությունն աջակցելու է առցանց քննությունների անցկացման հարցում, ինչը չեզոքացնելու է մարդկային գործոնը և ապահովելու է քննություն հանձնելու օբյեկտիվությունը:

ՖՈՏՈՇԱՐՔ