Շվեդ խորհրդարանական Դեսիրե Պեթրուսը հերքում է Ադրբեջանի կողմից իրեն վերագրվող արտահայտությունները, թե ցեղասպանության ճանաչումը սխալ քայլ է: Այդ արտահայտությունները հերքվում են Շվեդիայի պատգամավորի կողմից Շվեդիայի հայ համայնքից Վահագն Ավետյանին ուղարկված նամակում:
«Ես նման արտահայտություն չեմ արել»,- ասել է պատգամավորը Վահագն Ավետյանին ուղված նամակում: «Ես ասել եմ, որ կարծում եմ, թե, հաշվի առնելով քրիստոնեադեմոկրատական կուսակցության դիրքորոշումը, ընհանուր առմամբ, ցեղասպանությունների ճանաչումը խորհրդարաններում միգուցե այդքան էլ ճիշտ չէ: Նման որոշումները պետք է ընդունվեն միջազգային դատարանների կողմից: Ավելի ճիշտ կլինի ճանաչել, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել: Այդ կապակցությամբ մենք որևե առարկություն չունենք»- ասված է Պետրուսի նամակում: