Թուրքիան «երաշխիքներ» է առաջարկել Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին երկրից մեկնելու դիմաց: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա խոսքերով, Քադաֆին այլընտրանք չունի: «Մենք ասել ենք նրան, որ կօգնենք մեկնել այնտեղ, ուր ցանկանում է»,- ասել է Էրդողանը:
«Անկախ պատասխանից, որը նա կտա, մենք կքննարկենք այս հարցը ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ, սակայն, ցավոք սրտի, մենք նրանից պատասխան չենք ստացել»,- ասել է Էրդողանը: Նա չի պարզաբանել, թե ինչպիսի երաշխիքներ են առաջարկվել Քադաֆիին, հաղորդում է Lenta.ru-ն: