15 հունիսի 2011 - 14:22 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Աշոտ Մանուչարյան. Պետք չէ դրական զարգացումներ ակնկալել Մադրիդյան սկզբունքներից և ԵԱՀԿ ՄԽ-ից

Հայաստանը չպետք է դրական զարգացումներ ակնկալի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման Մադրիդյան սկզբունքներից և ԵԱՀԿ ՄԽ-ից: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը: Նրա խոսքերով, 1992-ից Հայաստանը մտել է ՄԽ բանակցային գործընթացի մեջ, որը պետք էր միայն ԱՄՆ-ին, ծառայում էր նրա շահերին և «ոչ Հայաստանին, ոչ Արցախին կամ նույնիսկ Ադրբեջանին»: Նրա խոսքերով, եթե նախկինում Հայաստանը բանակցություններում ակտիվ դեր էր խաղում, ապա հիմա դադարել է և միայն արձագանքում է արտաքին ազդեցիկ ուժերի գործողություններին: «Հայաստանը հիմա գնդակ է և դաշտ ուրիշների խաղի համար»,- ասել է Մանուչարյանը և հավելել, որ հայկական կողմին աղետ է սպասվում եթե նա չփոխի իր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում:

Մանուչարյանը նաև մեկնաբանել է Կազանում կայանալիք հանդիպումը, հայտարարելով, որ պետք չէ իրական տեղաշարժ սպասել: Մանուչարյանը նաև նշել է Իրանի դերը ղարաբաղյան գործընթացում, որը, նրա խոսքերով, նոր գործոններ է ստեղծել, որոնք օգնել են տարածաշրջանում պահպանել ստատուս քվոն:

ՖՈՏՈՇԱՐՔ