Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2011 թ. հունվար-մայիս ամիսներին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1146,8 հազար տոննա, ինչը 12,9% գերազանցում է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
2011 թ. առաջին հինգ ամիսների ընթացքում բեռնափոխադրումների փաստացի ցուցանիշը 8% գերազանցեց բեռնափոխադրումների նախատեսված ծավալը /1062,1 հազար տոննա/:
Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 147,1 հազար տոննա, ինչը 21,7% գերազանցեց հունվար-մայիսի համար նախատեսված ցուցանիշը /120,9 հազար տոննա/, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:
Ներմուծման հաղորդակցությունում 2011 թ. առաջին հինգ ամիսների ընթացքում տեղափոխվել է 485,1 հազար տոննա բեռ: Բեռնափոխադրումների փաստացի ցուցանիշը 5,2% գերազանցեց հունվար-մայիսի համար նախատեսված ծավալը /461,3 հազար տոննա/:
Տեղական հաղորդակցությունում 2011 թ. հունվար-մայիս ամիսներին փոխադրվել է 514,6 հազար տոննա բեռ, ինչը 7,2% գերազանցեց նախատեսվող ցուցանիշը /479,9 հազար տոննա/:
Նշենք, որ 2011 թ. հունվար-մայիս ամիսների բեռնափոխադրումների աճը պայմանավորված է ՀԿԵՈւ-ի ճկուն սակագնային քաղաքականությամբ, մատուցվող ծառայությունների որակի աճով: