Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին: Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, հանդիպմանը քննարկվել են էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Արցախի փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկուստեք նշվել է էներգետիկայի բնագավառում համագործակցության լուրջ ներուժի առկայության և այն արդյունավետ կերպով оգտագործելու անհրաժեշտության մասին: