Հունիսի 18-ին տեղի կունենա «Բաց Խաղ» համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնության եզրափակիչ փուլը։ Հայտնի կդառնան 7 անվանակարգերում հաղթողները:
«Բաց խաղ»-ի շրջանակներում այսօր Orange Armenia ընկերության գլխավոր խանութի սրահը կհյուրընկալի առաջնության մասնակիցների նախագծած խաղերի ցուցահանդեսը:
Իսկ երեկոյան նույն վայրում կկայանա մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը, և կհրապարակվեն հաղթողների անունները:
Հաղթողներին տրվելու են դրամական պարգևներ: Ընդհանուր մրցանակային բյուջեն կազմում է 1.300.000 դրամ, որից 300.000-ը կստանա «Լավագույն խաղ» անվանակարգի հաղթողը։
Ժյուրիի անդամների կազմում են ներկայացուցիչներ Օրանժից, «Տրիադա» ստուդիայից, Արդիական տեխնոլոգիաների ասոցիացիայից, «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն», «Մայքրոսոֆթ Հայաստան» և այլ ընկերություններից։
Համակարգչային խաղերի նախագծման «Բաց խաղ» առաջնությունը համատեղ կազմակերպել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և «Orange Արմենիա» ընկերությունը: