«Էկոտոմատ» ՓԲԸ-ն 2 մլրդ դրամ կներդնի վարդերի աճեցման ջերմոցային տնտեսության ստեղծման համար, հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Տնտեսությունը ստեղծվելու է Կոտայքի մարզի Գողթ գյուղում, որը կիրառելու է հոլանդական «Դալսեմ» ընկերության ժամանակակից տեխնոլոգիաները, որի շնորհիվ 30 նոր աշխատատեղ կբացվի: Հունիսի 23-ի իր նիստում կառավարությունը որոշել է «Էկոտոմատո» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014 թ. հունիսի 25-ը։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հորդորել է հանրությանն ու ԶԼՄ-ներին վերահսկողության տակ պահել կառավարության արտոնությունների նպատակային կիրառումը: Նա նաև նշել է, որ սա արդեն 17-րդ որոշումն է, որով կառավարությունը հավանություն է տալիս 300 մլն դրամը գերազանցող ներդրումային ծրագրին։ «Արդյունքում ունենում ենք 61 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր։ Այս պահի դրությամբ արդեն ստեղծված է շուրջ 1000 աշխատատեղ»,-ասել է վարչապետը: