Հունիսի 24-ին Երևանի գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնում 17.30-ին տեղի կունենա կինոռեժիսոր, օպերատոր և նկարիչ Գուրգեն Գադաչիկի ցուցահանդեսի բացումն ու «Մեր մեծերը» հեղինակային ֆիլմերի բացառիկ ցուցադրությունը:
Ցուցահանդեսում կներկայացվեն հեղինակի 22 աշխատանքները, այդ թվում «Դոն Կիխոտ» բրոնզե արձանիկն ու համաձուլվածքից պատրաստված ապլիկացիաները, հայտնում է Հայաստանում «Ռուսհամագործակցության» մամլո ծառայությունը:
Գուրգեն Գադաչիկը Ոսկեգործության հանրապետական ամենամյա ցուցահանդեսի մասնակից է: Նրա աշխատանքները միշտ հսկայական հետաքրքրություն են առաջացնում և գտնվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի ու Հունաստանի մասնավոր հավաքածուներում: Վարպետի ցուցահանդեսները հաջողությամբ են անցել Մոսկվայում և Երևանում: