24 հունիսի 2011 - 16:56 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների» առաջնության հաղթող է դարձել Հարություն Հովակիմյանը

Հունիսի 24-ին Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցավ «Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների» շախմատի առաջնությունը: Երկրորդ անգամ անցկացվող այս առաջնությունը կազմակերպել էին «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները` Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի և շախմատի տան հետ համատեղ:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում առաջնության կազմակերպիչներից Զարուհի Բաթոյանն ասաց, որ առաջնության նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար պայմաններ ստեղծելն է:

«Մենք շատ ուրախ ենք, որ մասնակցում են և' պատանի շախմատիստներ, և' լրագրողներ, և' հաշմանդամություն ունեցող մարդիկ: Շատ հաճելի է, որ երկրորդ տարին անընդմեջ մեզ հետ է հայտնի գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հունիսի 25-ին սեանս կանցկացնի մասնակիցների հետ»,- ասաց Բաթոյանը:

Առաջնությունն անցավ շվեյցարական համակարգով և արագ շախմատի կանոններով: Հաղթող դարձավ Հարություն Հովակիմյանը, երկրորդ տեղը զբաղեցրեց Սերոբ Ղազարյանը, իսկ երրորդը` Նորայր Շողիկյանը:

ՖՈՏՈՇԱՐՔ