Հուլիսի 18-22-ը Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում կանցկացվի մոնոներկայացումների թատերական փառատոն` նվիրված ԼՂՀ հռչակման 20-ամյակին: 5 օրվա ընթացքում Շուշիում, Ստեփանակերտում, Հաթերքում, Նորագյուղում և այլ վայրերում դերասաններ Գրետա Մեջլումյանը, Գենադի Առուշանյանը, Սամվել Բաղինյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Արթուր Կարապետյանը, Զարուհի Խաչատրյանը և ուրիշներ հանդես կգան մոնոներկայացումներով, որոնց ցուցադրություններից ստացած ողջ հասույթը հատկացվելու է Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան թատրոնին` վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար:
Փառատոնն անց է կացվելու ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունների, ԼՂՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: