Առաջիկայում սկսվելու է Հարավային Օսեթիայում հայ համայնքի վերականգնման աշխատանքը, որը գրեթե դադարել էր գործել 2008-ի պատերազմից հետո: Ինչպես հաղորդում է «PEC» գործակալությունը, այդ մասին հայտարարել է հայ-օսեթական համայնքի ղեկավար Էսմա Աբաևա-Կուլիջանովան: «Պատերազմից հետո այստեղ շատ ընտանիքներ են մնացել: Տվյալ պահին նախատեսվում է անցկացնել մարդահամար ստույգ տվյալներ ունենալու համար: Ցավալի է, որ հայ համայնքը դադարել է գործել: Բայց մենք չենք հուսահատվում, առաջիկայում նախատեսում ենք կրկին զբաղվել Հարավային Օսեթիայում հայ համայնքի վերաստեղծման աշխատանքով»,- ասել է նա: