6 հուլիսի 2011 - 14:56 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանի սփյուռքի նախարարությունը գիրք կհրապարակի Բաքվի հայերի գործունեության մասին

Հայաստանի սփյուռքի նախարարությունը ԳԱԱ հետ պատրաստել է «Բաքվի նահանգի հայությունը 19-րդ դարի երկրորդ կեսին» գիրքը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նրա խոսքով, այդ գիրքը վկայում է այն մասին, թե ինչ կարևոր դեր են խաղացել հայերը Բաքվի զարգացման մեջ: Միաժամանակ նա հաղորդել է, որ գիրքն արդեն թարգմանվում է ռուսերեն և անգլերեն: «Հուսով եմ, որ գրքի հրապարակման աշխատանքները շուտով կավարտվեն, և մենք այն կտարածենք արտասահմանում»,- ասել է Հրանուշ Հակոբյանը և հավելել, որ այս գիրքը լավ պատասխան է շարունակվող ապատեղեկատվությանը, որը տարածում է Բաքուն:

ՖՈՏՈՇԱՐՔ