2011թ. Հայաստանի գավաթակիր «Միկան» հուլիսի 14-ին մեկնարկել է Եվրոպայի լիգայում երկրորդ փուլից: Երևանյան թիմի մրցակիցը նորվեգական «Վոլեգենգա» թիմն էր, խաղը տեղի ունեցավ «Ուլեվոլ-Օսլո» մարզադաշտում:
Առաջին խաղակեսում թիմերը չկարողացան իրացնել գոլային պահերը, իսկ երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկած Մորտեն Բերեն կարողացավ վճռորոշ գոլ խփել 68-րդ րոպեին՝ հաղթանակ բերելով «Վոլեգենգային», հայտնում է UEFA.com-ը:
«Միկա»-«Վոլեգենգա» պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 21-ին Երևանում՝ «Միկա» մարզադաշտում: